Կտախաղ

Ծիրանի կտերով խաղը սիրված խաղերից մեկն է մեր սաների համար։  Ով կարողանում էր կորիզին հարվածել, հավաքում  և  հաշվում էր: 

Շարունակել կարդալ “Կտախաղ”

Պատրաստում ենք զառ

20240614_110607

Գիտե՞ք ինչ է  պատահում, երբ խմբասենյակում հայտնվում է դատարկ թղթե հավկիթի տարաներ` դրանք նոր խաղի միտք են բերում։ Մենք  պատրաստեցինք մեծ զառ, որի վրա կար կարմիր շրջաններ։ Զառի օգնությամբ էլ կսովորենք հաշվել։

Շարունակել կարդալ “Պատրաստում ենք զառ”

Պատրաստում ենք ծիրանաչիր

Ծիրանածեսի շրջանակներում, պատրաստեցինք նաև համեղ ծիրանաչիր:    Նախ լվացինք ծիրանը, ապա, մի քիչ ծիրանագլոր խաղացինք, կորիզահան արեցինք, հետո էլ  խնամքով շարեցինք սկուտեղների մեջ, որպեսզի չորանան արևի տակ։

Շարունակել կարդալ “Պատրաստում ենք ծիրանաչիր”

Հունիս ամսվա հաշվետվություն

Ամառային լողափն արդեն իրականություն է, իր  գեղեցիկ լողավազանով, մանկան ճիչերով, ուրախությամբ, գույնզգույն սրբիչ-լողազգեստ-հողաթափիկներով լցրել  են բակն ու շուրջը։  Լողափն իր  գործունեությունը սկսեց հունիսմեկյան խինդ ու ծիծաղով, կոմիտասյան երգով նախակրթարանում Հակաբացիլ Կոմիտաս-մանուկատոն էր։ Սաները խմբասենյակ էին  մտնում  սպիտակ փուչիկներով և սպիտակ շապիկներով։ Բակում ընկեր Արմեմուհու հետ մեկնարկեցինք Հակաբացիլ Կոմիտասը` երգով , ասիկով։ Որից հետո ներքին բակում ընկեր Լիլիթը պատրաստեց քաղցրանուշ բամբակներ։ Օրը լիարժեք  դարձավ երբ սաները իրենց թաթիկներով ներկեցին սպիտակ փուչիկները և իրենց շապիկներ։ Խաղաղություն խորհրդանշող սպիտակ փուչիկները ներկվեցին մանկան տրամադրությամբ` գունավոր և ուրախ։

Լողափը միշտ եռում է սաների խինդ ու ծիծաղով։ Անընդհատ նոր խաղեր և աշխատանքներ ենք իրականացնում։ Առավոտ շուտ, դեռ խումբ չմտած, հագնում ենք մեր լողազգեստները և անհամբեր սպասում լողին։ 

Պատրաստեցինք ինքնաշեն պղպջակ արձակող ձողիկներ։ Պղպջակներ ստանալու համար օգտագործեցինք հյութի համար նախատեսված գունավոր ձողիկներ։

Պատրաստեցինք մեծ զառ, որի վրա կար կարմիր շրջաններ։ Զառի օգնությամբ ենք կսովորենք հաշվել։

Հյուսիսի այգին հարուստ է պտղատու ծառերով՝ ծիրանենի, բալենի: Ամռան այս օրերին իսկական վայելք է անուշահամ ծիրանի համտեսը: Այսօր էլ պարտեզիկները դարձան ծիրանաթափի մասնակից, իսկ հետո վայելեցին այն:

Ծիրանածեսի շրջանակներում, պատրաստեցինք նաև համեղ ծիրանաչիր:

Ամառային ուրախ լողափ

Ամառային լողափնյա խաղերը շարունակելով, այսօր խաղացինք էստաֆետային խաղ նախակրթարանի սաների հետ։ Պետք էր ջուրը գլխի վրայով փոխանցել մյուս մասնակցին։ Խաղի ընթացքում մի լավ թրջվեցին և շարունակեցինք իրար ջրել` մեծով և փոքրով։ Դե այս ամենը ամփոփեցինք լողավազանում երգի ուսուցմամբ։

Շարունակել կարդալ “Ամառային ուրախ լողափ”

Ջրային հրճվանք

Մեր ամառային պարտեզում շարունակվում են լողափնյա, ջրային խաղերի շքերթը։ Առավոտ շուտ, դեռ խումբ չմտած, հագնում ենք մեր լողազգեստները և անհամբեր սպասում լողին։ Այս անգամ էլ մեզ մոտ շատ զվարճալի էր ու հետաքրքիր։

Շարունակել կարդալ “Ջրային հրճվանք”

Տեղեկանք 2023-2024 ուս տարի

2023֊2024թթ ուս տարում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզում աշխատել եմ որպես 2-4 տարեկանների դաստիարակի օգնական։

Ուսումնական բլոգ` Անուշ Թորոսյան

1. 2023֊2024 ուստարվա նախակրթարանի կարգեր

2. 2023֊2024 ուստարվա նախակրթարանի օրացույց

3․Աշնանային  պարտեզ

4. Ձմեռային պարտեզ

5.Գարնանային պարտեզ

6.Ամառային պարտեզ

7․ Նոյեբերից-Հունիս ամիսների աշխատանքային նախագծեր՝

8․Նոյեմբերից- հունիս ամիսների հաշվետվություններ՝

9Ընտանեկան նախագծեր՝

10Ծեսերի և ստուգատեսերի փաթեթներ՝

11. Հաջողված նախագծերը`

12Սեմինար, ինքնակրթություն՝

13Հրապարակում բլոգում ըստ ամիսների(բլոգային ցուցիչ թվերով)՝

  • Նոյեմբեր՝ 380 դիտում, 136 այց, 30 հրապարակում
  • Դեկտեմբեր՝ 171 դիտում, 118 այց, 21 հրապարակում
  • Հունվար՝ 427 դիտում, 126 այց, 30 հրապարակում
  • Փետրվար՝ 158 դիտում, 83 այց, 18 հրապարակում
  • Մարտ՝ 229 դիտում, 100 այց, 24 հրապարակում
  • Ապրիլ՝ 373 դիտում, 117 այց, 26 հրապարակում
  • Մայիս՝ 251 դիտում, 108 այց, 15 հրապարակում
  • Հունիս՝ դիտում, այց, հրապարակում

14․Սաների թիվը ըստ ամիսների՝

  • Նոյեմբեր-24
  • Դեկտեմբեր-24
  • Հունվար-25
  • Փետրվար-25
  • Մարտ-25
  • Ապրիլ-25
  • Մայիս-25
  • Հունիս-24

Հունիս ամսվա նախագիծ

Ամառային պարտեզկրթական պարտեզ 

Արդեն հավեսի հունիսը իր լիարժեք կազմակերպման մեջ է, լողափը գործում է ամենաբարձր մանկական ճիչերով, բացօթյա նախաճաշով, գործունեություններով, բացօթյա հակաբացիլ նանիկներով: Հավեսի հունիսը կարելի է ասել ստուգատեսների հավես շարք է՝ թե սանի , թե դաստիարակի: Ավելի շատ ինքնակազմակերպում , ինքնուրույնություն, խենթությունների ստուգատեսներով լողափնյա պարտեզը պիտի ցնծա ողջ ամառ: Լողավազանի բացելով, գլաքարերը ջրելով, աթոռ-սեղան դասավորելով , ոտաբոբիկ քարերի վրա վազելով ցեխով ու ավազով խաղալով, գամակ ու ճոճ կախելով, միջավայրը խնամելով, բերքատու՝ բերքից ճկռած ծառերից կախվելով ՝ մի ողջ ուսուցում և հրճվանք:

  • Սաների ընդունելությունը կազմակերպում ենք 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում ենք բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհին էլ սկսվում նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում ենք աթոռները, մաքրում փոշիները, խնամում բույսերը, ջրում և փխրեցնում հողը: Բակում հավաքում ենք թափթփված աղբը, հետևում բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Սաների հետ մագլցում ենք, վազում, թռչում բարձրությունից, չոչ անում, գլուխկոնծի տալիս և այլն՝ այսպիսի ուրախ խենթություններով դառնալով մասնակիցը կրթության, դառնալով սաներից մեկը, նրանց ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն էլ ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00- Ամառային պարտեզկրթական պարտեզ 
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Հակաբացիլ նանիկներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:

Բնագիտական փորձեր՝
Ինչ կա-չկա ջրի մեջ
Տաք և սառը ջուր
ԻՆչպես փրփուրը ստանալ, գունավորել , այլընտրանքային նկարչություն
Սառցանկարչություն՝ ինպես ջուրը սառեց ու նորից հալվեց
Արևն ինչպես լվացքը չորացրեց՝ ուրախ լվացք

Շարունակել կարդալ “Հունիս ամսվա նախագիծ”