Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

Գարնանային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպում ենք 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում ենք բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհին էլ սկսվում նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում ենք աթոռները, մաքրում փոշիները, խնամում բույսերը, ջրում և փխրեցնում հողը: Բակում հավաքում ենք թափթփված աղբը, հետևում բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Սաների հետ մագլցում ենք, վազում, թռչում բարձրությունից, չոչ անում, գլուխկոնծի տալիս և այլն՝ այսպիսի ուրախ խենթություններով դառնալով մասնակիցը կրթության, դառնալով սաներից մեկը, նրանց ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն էլ ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00- Գարնանային պարտեզ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Հակաբացիլ նանիկներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն՝
  • Տեխնոլոգիա՝ պատրաստում ենք բացիկներ Տաթև Աթոյանի հետ
  • Այլընտրանքային նկարչություն՝ հյութ խմելու ձողիկներով
  • Երգեր՝ ԿարկաչաԿռունկներԽնկի ծառը ծաղկել էՄեր դռանը խնկի ծառԿռունկ ջանԱ՜խ գարուն է գարուն 
  • Աղայանական շարք՝ սագիկ, կատու
  • Հեքիաթներ` Ալիսա գլորիկը
  • Ճվիկներ՝
  • Ազգային խաղիկներ՝ կարմիր կոճակ, թզուկներ և հսկաներ
  • Բակային խաղեր` գետնից բարձր, ռեզին,

Մարտի օրացույց

  • Մարտի 1-ապրիլի 8` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
  • Մարտ 1-ապրիլի 26` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես
  • Մարտի 18` Տիգրան Հայրապետյանի օր
  • Մարտի  25` Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում.
  • Մարտի 31՝ Սուրբ Հարության տոն
  • Մարտ-ապրիլ «Կրթական պարտեզ». բակերի գարնային խնամքի նախագծեր
  • Հունվար-դեկտեմբեր՝ Ծննդյան ծես

Ամսվա նախագծերը՝

01.03-08.03

11.03-15.03

  • Ազգային խաղեր
  • Ածիկացան՝ ցանում ենք ցորեն, ոսպ
  • Մարզական խաղեր
  • Իմ մայրիկը նման է…զրույց մայրիկների մասին

18.03-22.03

  • Բույսերի բողբոջների դիտարկում, ուսումնասիրում խոշորացույցով
  • Այլընտրանքային նկարչություն
  • Ձվախաղեր

25.03-29.03

  • Ավագ երկուշաբթի՝ ջրաղացպանի օր
  • Ավագ երեքշաբթի՝ խնոցիների օր
  • Ավագ չորեքշաբթի՝ մաքրության օր
  • Ավագ հինգաբթի՝ ծառերի գովք, Ծառզարդար
  • Ավագ ուրբաթ՝ ծիսական խոհանոց, պատրաստվում ենք Զատիկի ծեսին
  • Զատիկի ծեսը Հյուսիսի նախակրթարանում

Թողնել մեկնաբանություն