Փետրվար ամսվա աշխատանքային նախագիծ

Ձմեռային պարտեզ 

  • Սաների ընդունելությունը կազմակերպում ենք 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում ենք բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհին էլ սկսվում նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում ենք աթոռները, մաքրում փոշիները, խնամում բույսերը, ջրում և փխրեցնում հողը: Բակում հավաքում ենք թափթփված աղբը, հետևում բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Սաների հետ մագլցում ենք, վազում, թռչում բարձրությունից, չոչ անում, գլուխկոնծի տալիս և այլն՝ այսպիսի ուրախ խենթություններով դառնալով մասնակիցը կրթության, դառնալով սաներից մեկը, նրանց ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն էլ ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00-Ձմեռային պարտեզ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Հակաբացիլ նանիկներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:
  • Տեխնոլոգիա՝ Պատրաստում ենք հարս ու փեսա, հեքիաթի հերոսներին
  • Այլընտրանքային նկարչություն՝ մանիանկարչություն
  • Երգեր, Խաղերգեր՝
  • «Տերընդեզ»
  •  «Արև ,արև
  • «Եկեք ծեծենք »
  • «Խնոցի-հարոցի»
  • Հեքիաթ-ներկայացում Ճամփորդները
  • Հ. Թումանյան փԻՍՈՆ,  սագիկը, աքաղաղը, ամպն ու սարը
  • Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
  • Ազգայինխաղիկներ` կարմիր կոճակ, մուկն ու կատուն, զիլինա

Փետրվար՝ 

Ամսվա նախագծեր՝

01.02.2024-09.02.20

  • Նկարում ենք«չար» բառեր
  • Հեքիաթի ընթերցում՝ Հովհաննես Թումանյանի Ճամփորդները
  • Ազգային խոհանոցից պատրաստում ենք հալվա, ադի- բուդի, գաթա
  • Հեքիաթասաց հայրիկ- մայրիկը , սաների համար հեքիաթ կկարդան ընտանիքի անդամներից մեկը
  • Ազգային խաղեր

12.02-16.02

  • Ճամփորդները հեքիաթի բեմադրում 
  • Տեառնընդառաջը Հյուսիսում 
  • Ընտանեկան նախագիծ՝ ազգային խոհանոց
  • Բարեկենդանի ծեսը Հյուսիսում
  • Պատրաստվում ենք Բարեկենդանի ծեսին

19.02-23.02

  • Գիրք նվիրելու օրը նախակրթարանում
  • Կավագործության
  • Այլընտրանքային նկարչություն
  • Ընկեր Արմենուհու հետ կիրականացնենք երաժշտառիթմիկ խաղ շրխկաններով

26.02-29.02

  • Շրխկանների պատրաստում
  • Ինքնագլորների երթ
  • Մարզական օր

Թողնել մեկնաբանություն