Թթուդրիկի ծես.

Նախագիծն իրականացնելու ենք կրթահամալիրի տոնին ընդառաջ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-3-րդ դասարանի սովորողներ

Վայրը՝ խոհանոց-լաբորատորիա

Նախագծի նպատակն ու խնդիրները

  • Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորում ենք  ինքնուրույնություն
  • Նախապատրաստվում ենք կրթահամալիրի տոնին

Գործունեության ընթացք

Բաղադրատոմսեր ենք հավաքագրում

Ցուցակ ենք կազմում

Հաշվարկներ ենք անում

Հեծանվավարելով հասնում ենք Հյուսիսային դպրոցին մոտակա բանջարեղենի խանութ,  գնում թթվին անհրաժեշտ պարագաներ:

Գործունեության ընթացքում սովորողներն ինքնուրույն լվանում են բանջարեղենը, մաքրում կանաչին, կեղևազերծում սխտորը, ինքնուրույն էլ տեղավորում  տարրայի մեջ:

Տեխնոլոգիական աշխատանք

Համագործակցում ենք Տաթև Աթոյանի հետ: Նախքան թթու դնելը բանջարեղեններով պատրաստում ենք թթու դեմքեր, կերպարներ:

Կավագործունեություն

Համագործակցում ենք Ալիս Գևորգյանի հետ: Նախքան թթու դնելը, ծանոթանում ենք բանջարեղենների հետ, ապա ծեփում ենք կավե բանջարեղեններ:

Ինտեգրված նախագիծ անգլերենի և ռուսերենի հետ

Անգլերեն սովորում ենք մրգերի, բանջարեղենների և մարմնի մասերի անվանումները, իսկ հետո խաղի միջոցով կերպարանավորում ենք:

Թողնել մեկնաբանություն