Ինքնուրույնություն

Անչափ հետաքրքիր է դիտարկել մեր ինքնուրույնիկներին։ Առանց մայրիկից լացով բաժանվելով, խումբ են մտնում, ինքնուրույն հանում կոշիկները, լվացվում, սպասքադրում սեղանը, բացում անկողինը, շշմելու աատիճան հմուտ, հետն էլ սովորեցնում են ընկերներին։ Այսպիսի հագեցած ու հավես օր են անցկացնում մեր սաները պարտեզում։

Շարունակել կարդալ “Ինքնուրույնություն”

Ծննդյան ծես

Այսօր խմբում օրը տոնական էր, քանի որ մեր հրաշք Նանեի և Սամուէլի  ծննդյան ծեսն էր։ Ծեսին մասնակցում էր նաև Նանեի  մայրիկը։ Բոլորս միասին պատրաստեցինք գունավոր կեքսիկները, հետո մեզ միացավ մեր երգի ուսուցչուհի՝ ընկեր Արմենուհին, և միասին երգեցինք, գովեցինք մեր հրաշքներին։ Ծննդյան ծեսերին ժամանակն ավելի ուրախ ու արագ է ընթանում, ուզում են ամեն ինչ արագ անել , որ համով    համտեսեն։

Շարունակել կարդալ “Ծննդյան ծես”

Հեքիաթասաց պապիկը

Օրը` Մայիս

Ժամը` 11։00-12:00

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոց -պարտեզի 2_4 տարեկաններ, դաստիարակներ և Մհեր պապիկը

Նպատակը` ծնողին ներգրավել հեղինակային մանկավարժության կազմակաերպման գործընթացին որպես պատվիրատու, գործընկեր, որտեղ պապիկը հանդես կգա հեքիաթի ընթերցմամբ․ բեմական ներկայացումով։

Ընթացք` արդեն իսկ ընտրված հեքիաթը` «Սուտասանը» պապիկը դերերով կներկայացնի սաներին։ Կլինեն հարց ու պատասխան և երևակայական թռիչքներ։

Ազգային խաղեր

Շատ կարևոր է ազգային խաղերի, մշակույթի յուրացումը , պահպանումն ու փոխանցումը։ Մեր սաները շատ են սիրում ազգային խաղերը, քանի որ դրանք զվարճալի են ու հետաքրքիր։ Այսօր էլ մեզ հյուր եկավ փոքրիկ Աֆինայի մորաքույրը։ Նա ազգային խաղեր խաղաց մեր փոքրիկների հետ ։

Շարունակել կարդալ “Ազգային խաղեր”