Մեկ օր ագարակում

Շաբաթօրյա առավոտը սաների համար սկսվեց դեպի Ագարակ տանող ճանապարհով։
Զրույցով, բարևով, խաղով հասանք ձիուկների մոտ։ Ուրախությունից և’ սաներն էին հրճվում, և’ ագարակի բնակիչները։ Ախոռի բներում իսկական իրարանցում էր` թռչկոտում էին այծիկները, խրխնջում ձիերը, պոնիներն ու իշուկները ականջներն էին թափահարում։Իսկ ամենաուրախը ձիուկ Ջենին էր, սաների ամենահավատարիմ ընկերը, չէ՞ որ նրան պիտի թամբեինք ու հեծեինք։ Մայր ու բալիկ պտույտը արեցին տարածքում և շնորհակալություն հայտնեցին Ջենիին , ընկեր Միշային ու բոլոր նրանց, ում հետ միասին կերակրեցին Ագարակի բնակիչներին։

Թողնել մեկնաբանություն