Այլընտրանքային նկարչություն

Սաների օրը հետաքրքիր դարձնելու համար իրականացնում ենք տարբեր հետաքրքիր գործունեություններ։Այսօր էլ կատարեցինք այլընտրանքային նկարչություն , որը և զարգացնող է և հետաքրքիր։

Շարունակել կարդալ “Այլընտրանքային նկարչություն”

Մայիս ամսվա հաշվետվություն

Ամենամյա մայիսյան 19-րդ  ստեղծագսրծական հավաքին նախագծեր կազմելիս առաջնահերթություն են տալիս այն ուղղությունները, որոնք սաների կողմից սիրելի  են, ուրախանում են առանձնակի, չէ՞ որ այստեղ հնարավորինս շատ իրենց կարողություններն են արտահայտում։ Նաև կարևոր է նշել, որ  այդ նախագծերում նախակրթարանի ծրագրային կարևոր կետերն են, ինչպես օրինակ ինքնուրույնությունը, ինքնակազմակերպումը, ազատ ստեղծագործական միտքը, ճամփորդությունները , ծնողական ակտիվ ներգրավումը, մարզական կոփիչ խաղերը։ Մի քանի կարևոր  նախագծեր , որոնք ամենակարևորը համարեցինք մայիսյան հավաքի շրջանակներում։

Շատ կարևոր է ազգային խաղերի, մշակույթի յուրացումը , պահպանումն ու փոխանցումը։ Մեր սաները շատ են սիրում ազգային խաղերը, քանի որ դրանք զվարճալի են ու հետաքրքիր։ Այսօր էլ մեզ հյուր եկավ փոքրիկ Աֆինայի մորաքույրը։ Նա ազգային խաղեր խաղաց մեր փոքրիկների հետ ։

Նանեի և Սամուէլի  ծննդյան ծեսն էր։ Ծեսին մասնակցում էր նաև Նանեի  մայրիկը։ Բոլորս միասին պատրաստեցինք գունավոր կեքսիկները, հետո մեզ միացավ մեր երգի ուսուցչուհի՝ ընկեր Արմենուհին, և միասին երգեցինք, գովեցինք մեր հրաշքներին։

Շարունակել կարդալ “Մայիս ամսվա հաշվետվություն”

Այց ջերմոց-լաբորատորիա

Նախաճաշեցինք, արագ հավաքեցինք սեղաներն ու սկսեցինք պատրաատվել ճամփորդության համար։ Տիկին Շողիկի հետ  պայմանավորված ժամին ճամփա ընկանք, մեզ հետ  վերցնելով գազար ու խնձոր, կանաչիներ։ Այն ամենը ինչը փոքրիկ կենդանիներն են սիրում։

Մի տեսե՜ք ոնց են կարոտել կենդանիներին, շոյում են, խնամում են, կերակրում, խաղում  հետը։ Չմոռացան նաև կեր կրիաների համար։ Սաներից  ոմանք էլ իրենց վախերը հաղթահարեցին։ Ստացված օր էր մեզ համար, լի՜քը սիրուն տպավորություններով:

Շարունակել կարդալ “Այց ջերմոց-լաբորատորիա”

Մեկ օր ագարակում

Շաբաթօրյա առավոտը սաների համար սկսվեց դեպի Ագարակ տանող ճանապարհով։
Զրույցով, բարևով, խաղով հասանք ձիուկների մոտ։ Ուրախությունից և’ սաներն էին հրճվում, և’ ագարակի բնակիչները։ Ախոռի բներում իսկական իրարանցում էր` թռչկոտում էին այծիկները, խրխնջում ձիերը, պոնիներն ու իշուկները ականջներն էին թափահարում։Իսկ ամենաուրախը ձիուկ Ջենին էր, սաների ամենահավատարիմ ընկերը, չէ՞ որ նրան պիտի թամբեինք ու հեծեինք։ Մայր ու բալիկ պտույտը արեցին տարածքում և շնորհակալություն հայտնեցին Ջենիին , ընկեր Միշային ու բոլոր նրանց, ում հետ միասին կերակրեցին Ագարակի բնակիչներին։

Շարունակել կարդալ “Մեկ օր ագարակում”

Շապիկանկարչություն

Այսօր մայիսի 16-ին ըստ նախագծի` նախակրթարանում իրականանացրեցինք  շապիկանկարչությունը։ Արդյունքում ստացանք շատ հավես և գեղեցիկ շապիկներ։ Շնորհակալություն ընկեր Տաթևին մեզ հետ այսպիսի աշխատանք կատարելու համար։

Ընթացքը տեսանյութերում ՝

Շարունակել կարդալ “Շապիկանկարչություն”

Շրջիկ նվագարաններ

Այսօր, Հյուսիսային դպրոցի 3-4-րդ դասարանների երաժշտասեր սովորողների նախագծային խումբը «Շրջիկ նվագարաններ» ծրագրով , շատ-շատ բազմազան երաժշտական գործիքներով այցելեց պարտեզիկներին: Ունեցանք բացօթյա, գեղեցիկ փոքրիկ համերգ-հանդիպում: Սաները լսեցին մեր ավագ ընկերների գեղեցիկ երաժշտական կատարումները, ծանոթացան գործիքների հետ և փորձոցին իրենք էլ նվագելու առաջին քայլերը կատարել:

Շարունակել կարդալ “Շրջիկ նվագարաններ”

Համբարձման ծեսը Հյուսիսում

Համբարձում է, գարու՜ ն է, ջան ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն։

Այս արևոտ ու հրաշալի օրը ո՞նց կարող ես չգովել ու չերգել համաբաձման տոնը։ Աղջիկների խմբի հետ յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր լցրեցին կուժի մեջ, ծաղիկ ու քար գցեցին մեջը։ Գովեցինք ու վիճակ հանեցինք շրջան կազմած, ի՜նչ հավես ծես էր պարտեզի բակում։

Շարունակել կարդալ “Համբարձման ծեսը Հյուսիսում”

Հեքիաթասաց պապիկը

Մայիսյան նախագծերի ամենաակտիվ մասնակիցն այս օրերին ծնողներն ենտատիկ, մայրիկ, հայրիկ, քույր֊եղբայր։ Այսօրվա հեքիաթասաց պապիկը, Տիրայրի պապիկն է։ Նախորոք որոշեցինք Թումանյանի որևէ ստեղծագործություն ընտրել, բոլորը միաբերան խնդրեցին եկեք Սուտասանը կարդանք։ Դե ինչ, որոշումն ընդունված է, Մհեր պապիկը անցավ գործի։

Շարունակել կարդալ “Հեքիաթասաց պապիկը”