Պատրաստում ենք մրգային աղցան

Այսօր փոքրիկ խոհարարները պատրաստեցին համեղ մրգային աղցան։ Իսկ վերջում էլ համով, համով վայելեցին։
Շարունակել կարդալ “Պատրաստում ենք մրգային աղցան”

Գույների խաղ

Խաղերը շնորհիվ սաների մոտ զարգանում է ուշադրությունը, կենտրոնացումը, թիմով  կամ զույգով խաղալու  ունակությունները։ Ամենահասարակ , պարզունակ խաղի մեջ զարգացում է տարատարիք խմբի համար։
Շարունակել կարդալ “Գույների խաղ”

Մայիս ամսվա նախագիծ

Մայիսյան հավաքի ուղեցույց
Մայիսյան հավաքի աշխատակարգ
Մայիսյան հավաքի բովանդակությունը

  • Սաների ընդունելությունը կազմակերպում ենք 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում ենք բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհին էլ սկսվում նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում ենք աթոռները, մաքրում փոշիները, խնամում բույսերը, ջրում և փխրեցնում հողը: Բակում հավաքում ենք թափթփված աղբը, հետևում բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Սաների հետ մագլցում ենք, վազում, թռչում բարձրությունից, չոչ անում, գլուխկոնծի տալիս և այլն՝ այսպիսի ուրախ խենթություններով դառնալով մասնակիցը կրթության, դառնալով սաներից մեկը, նրանց ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն էլ ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00- Գարնանային պարտեզ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Հակաբացիլ նանիկներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:

Մայիս ամսվա նախագծերը՝

Շարունակել կարդալ “Մայիս ամսվա նախագիծ”

Ապրիլի ամսվա հաշվետվություն

Ապրիլը ամիսը մեկնարկեցինք «Զատիկ» նախագծով՝ նախակրթարանի սաների հետ իրականացնելով մի շարք գործունեություններ:Կարմիր ու նախշուն ներկած ձվիկներով ,զատկական սիրուն երգերով, պարելով, Ակլատիզին փետրահան անելով  մի լավ ուրախացանք ու ձվախաղերով ամփոփեցինք զատկական օրը։ Ի՜նչ հավեսով են պտտեցնում ձվիկները մեր սաները,  նստել են թավ կանաչին, բլբլում են ու ձվակռիվ խաղում։

Ընտանեկան  նախագծերով  ներկայացան մեր սաները,այնքան բազմտեսակ ուտեստներով, ազգային խաղերով, պատարագին մասնակցելով, ձվակռիվմերով , էլ ո՞րն ասեմ։ Այնքան հավեսով էին սաները մասնակցում։

Առավոտյան ուրախ-ուրախ մարզվեցինք բակում: Քանի որ շատ հաճելի եղանակ էր, որոշեցինք նաև ինքնագլորները վարել բակում։

Ռոդարին ամենուր է նախակրթարանում՝ սաների համար երևակայական աշխարհ ստեղծելու համար: Ռոդարին օգնում է ստեղծագործել, հորինել, երևակայել և այդ ամենը իրագործել սաների հետ։

Շարունակել կարդալ “Ապրիլի ամսվա հաշվետվություն”

Պարտեզի ճաշացանկ 22.04-26.04

22․04

Նախաճաշ-միրգ ,մաննի,պանիր, հաց

Ճաշ- մսով ոսպով ապուր,պանիր,հաց,բռոկոլի

Հետճաշ-պյուրե, հաց , խնձոր

23․04

Նախաճաշ-միրգ ,խաշած ձու, կարագ,պանիր, հաց

Ճաշ- մսով ոսպով ապուր,պանիր,հաց,կաղամբ,գազար

Հետճաշ-մակարոնով փլավ,հաց, մածուն

25․04

Նախաճաշ-միրգ, կաթով հերկուլեսով շիլա, պանիր, հաց

Ճաշ- վերմիշելով հավով ապուր, պանիր ,հաց, գազար

Հետճաշ-հնդկաձավարով փլավ,հաց,մածուն,թխվածքաբլիթ

26․04

Նախաճաշ- միրգ,կաթնաշոռ,թթվասեր,պանիր,հաց

Ճաշ-Մսով բորշչ,հաց , պանիր

Հետճաշ-Ոսպով բրնձով փլավ,հաց,պանիր,խնձոր

Ինքնաշեն խաղ

Ինքնաշեն և ուսուցողական խաղը հավես ստացվեց։ Հետաքրքիր դիտարկում ` խմբում ամենափոքրերը մրցման մեջ չեն մտնում , նրանք կարծում են , որ կարևոր է ընկերոջ հետ համատեղ ջանքերով և համագործակցելով հասնել խաղի վերջնակետին։ Իսկ ահա մեծիկները արագ են կողմնորոշվում և խաղն ավարտին հասցնելով նրանցից յուրաքանչյուրը ազդարարում է , որ ինքը հաղթեց։
Շարունակել կարդալ “Ինքնաշեն խաղ”

Պարտեզի բակը խոշորացույցի տակ

Հողն այնքան է տաքացել, որ  նրա տակ ապրող ամեն ինչ դուրս է եկել արևի տակ` ծիլ ու ծողիկ, որդ ու միջատ։ Ծառերն էլ սկսել են բողբոջներ ու մանր կանաչ ծիլեր տալ։ 2֊4 տարեկան սանի համար լիքը ուսումնասիրման առարկա կա բակում, դե մենք էլ խոշորացույցներն առանք ու անցանք գործի։
Շարունակել կարդալ “Պարտեզի բակը խոշորացույցի տակ”

Համբարձման ծես

Նախագծի անվանումը՝ «Համբարձման ծես »

Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Օրը՝ մայիսի 14-ին

Ժամը՝ 11։00-12։00

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, դաստիարակներ, երաժշտության ուսուցիչ, ծնողներ

Նպատակը

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Շարունակել կարդալ “Համբարձման ծես”

Պարտեզի ճաշացանկ 15.04-19.04

15․04

Նախաճաշ-միրգ, կաթով հերկուլեսով շիլա, պանիր, հաց

Ճաշ- վերմիշելով մսով ապուր, պանիր ,հաց, գազար

Հետճաշ-հնդկաձավարով փլավ,հաց,մածուն,թխվածքաբլիթ

16․04

Նախաճաշ- միրգ,կաթնաշոռ,թթվասեր,պանիր,հաց

Ճաշ-Մսով բորշչ,հաց , պանիր

Հետճաշ-Ոսպով բրնձով փլավ,հաց,խնձոր

17․04

Նախաճաշ-միրգ ,ձվածեղ,պանիր, հաց,թեյ

Ճաշ- Կրծքամսով մակարոնով ապուր, պանիր ,հաց, գազար

Հետճաշ —Կաթնաշոռով գաթա,հաց,մածուն

18․04

Նախաճաշ-միրգ, հերկուլեսով շիլա, հալվա,պանիր, հաց

Ճաշ- Մսով բրնձով ապուր,գազար ,հաց

Հետճաշ-Սպաս,թխվածքաբլիթ ,հաց,միրգ

19․04

Նախաճաշ-միրգ ,խաշած ձու, կարագ,թեյ, պանիր, հաց

Ճաշ- մսով սիսեռով ապուր,պանիր,հաց,կաղամբ ,գազար

Հետճաշ-մակարոնով փլավ,հաց, մածուն