Մարզական օր

Սկսեցինք նախավարժանքից, պարանոցից մինչև ոտքեր։ Հետո կատարեցինք քայլեր, արագ քայլ, վազք ու տարբեր վարժություններ։Իսկ վերջում հետաքրքիր խաղեր խաղացինք դդումներով։

22.01-26.01 հաշվետվություն. Մարզական ստուգատեսի ամփոփում (փաթեթ)

Այս շաբաթ շատ հագեցած և ուրախ օրեր էին սաների համար: Շաբաթ սկսեցինք գլուխկոնծիների և չոչերի շքերթով։

Տեսե՛ք, թե սաները ինչ վարպետությամբ են գլուխկոնծի տալիս, սովորեցնում իրար, չոչ անում ու մրցում իրար հետ։

Նախակրթարանում առավոտյան ծեսի անբաժան մաս է կազմում առավոտյան նախավարժանքը՝ մարզում ենք մեր մկանները, մարմինը ապա նոր անցնում խաղալու։

Ինքնագլորներով մրցույթը էլ ավելի հեռաքրքիր դարձավ, երբ մարզական գործիք դարձավ նաև դդումը։ Սաները ցուցադրեցին իրենց հմտությունները` ինքնագլորներով պտտվելով դդումների շուրջ։

Դդումը և ինքնագլորները

Ինքնագլորներով մրցույթը էլ ավելի հեռաքրքիր դարձավ, երբ մարզական գործիք դարձավ նաև դդումը։ Սաները ցուցադրեցին իրենց հմտությունները` ինքնագլորներով պտտվելով դդումների շուրջ։

Շարունակել կարդալ “Դդումը և ինքնագլորները”