Թումանյանական օրեր նախակրթարանում

Նախագծի տևողությունը ՝ փետրվար

Անցկացման վայրը՝ պարտեզ, ընտանիք

Մասնակիցներ՝ 2-4տարեկաններ, դաստիարակներ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝  Թումանյանական ստեղծագործություններ ծանոթացումը խաղի, թատրոնի, հաշվերգերի միջոցով, ծեփելով, նկարելով, երևակայելով, ինքնակազմակերպման ընթացքում ստեղծագործելով, հեքիաթների խառնաշփոթ ստեղծելով։ Այստեղ սանը հնարավորություն կունենա հեքիաթը կամ բանաստեղծությունը իր տեսանկյունից շարադրել, երևակայել։ Այն նպաստում է ստեղծագործական մտքի վերելքին։
Խմբում ստեղծում ենք թատրոն, մանեկեն մատիկների համար, տեխնոլոգիական աշխատանքը սանին տալիս է հերոսներին իր մոտեցմամբ ստեղծել։
Ցանկացած գործունեության ընթացքում ներգրավել ծնողին, ընտանիքի այլ անդամի։
օգտագործել երաժշտակն գործիքներ, շրխկաններ։
Ընտանեկան ճամփորդությքուններ կազմակերպել, թատրոն այցելել, տանը հեքիաթ բեմադրել կամ հեքիաթի ընթերցում։

Նախատեսվում են ընտանեկան ուսումնական ճամփորդություններ՝

  • Թումանյանի տիկնիկային թատրոն
  • Թումոյի այգի(ընտանեկան նախագիծ)

Թումանյանական ստեղծագործությունների ցանկ

Արդյունքում՝ սանը ակտիվ գործունեություններին կներառվի թեկուզ իր խաղով , խաղալիքով, բլբլոցով, կծանոթանա Թումանյան պապիկի ստեղծագործություններին, երաժշտական խաղ- հաշվերգերով, ծափով, դոփերով, ծեփելով, ստեղծագործելով։
Նախագծի ամփոփումը բլոգում պատումի, տեսանյութի տեսքով։

Թողնել մեկնաբանություն