08.01-12.01 հաշվետվություն. Ազգագրական փառատոն (փաթեթ)

Կրթահամալիրում ազգագրական օրեր են։ Ազգային երգն ու պարը, խաղերգը, ծիսական խոհանոցը  սանն իր հետ տանում-փոխանցում է տուն, ընտանիքից  էլ բերում պարտեզ։ Այս  երկուսը  միասին շատ  արդյունավետ  համագործակցում են՝ ազգային էլեմենտները ավելի խորացնելով սանի դաստիարակման գործում։ Ազգային խաղերը բազմազան են, մեկը մյուսից տարբերվող ու հետաքրքիր։ Սաները շատ են սիրում ազգային խաղեր խաղալ, օրինակ ընկուզախաղը,որը շատ զվարճալի է ու հետաքրքիր։ Ազգագրական փառատոնը իր հավեսով  թևածում է պարտեզներում։

Ազգագրության փառատոնի ամփոփում

Թողնել մեկնաբանություն