Ազգագրության փառատոն

2-5 տարեկանների «Ազգագրության փառատոն» ստուգատես․

Մասնակիցները՝ դաստիարակներ, սաներ, ծնողներ։

Վայրը` Հյուսիսային դպրոց պարտեզ

Հունվարի 8-28

Սկիզբը՝ 11:00-12․00


Նպատակը՝  ազգային մշակույթի ներկայացումն է, յուրացումը, հեղինակային մանկավարժական փորձի տարածումը:

Խնդիրները՝ դաստիարակները սեմինարների միջոցով սովորած ազգային պարերի փոխանցում են սաներին։ Տարատարիք պարտեզիկները միմյանց օգնելով յուրացնում, ամրապնդում են այն պարերը, որոնք կատարել են ծեսերին։

Ուղղությունները՝

  • ազգային տոներ, ծեսեր
  • ազգային երգ, պար
  • ազգային խաղեր
  • ազգային խոհանոց
  • տարածաշրջանային բարբառներ (ռադիոներ. ընտանեկան պարտեզ)
  • տարածաշրջան, գյուղ, քաղաք, փողոց, բակ և այլն (ընտանեկան պարտեզ)
  • բարեմաղթանքներ, օրհնանքեր, անեծքներ, հանելուկներ, անեկդոտ, առածներ, ասացվածքներ,  հեքիաթներ (ռադիոներ, թատրոն. ծնողական ակումբ)

Իրականացվելիք աշխատանքներ՝

  • Սաների հետ կխաղանք` գոմշակռիվ, պարան քաշոցի, ընկուզախաղեր։
  • Կպատրաստենք հալվա, փոխինձ, գաթա։

Արդյունքը տեսաֆիլմերով, նկարաշարով, ուղիղ եթերով հրապարակումներ։

Ամփոփում`այստեղ

Թողնել մեկնաբանություն