Ամանորը ընտանիքում Նախագիծ

Անվանումը՝ ամանորը ընտանիքում

Նախատեսված է՝ 2-4տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարանի 2-4տարեկաններ, ընտանիքի անդամներ։

Իրականացման տևողությունը՝

30.12.23-05.01.2024թ.

Նպատակ՝

Իրականացնել հեռավար-առցանց ուսուցում, պահել կապն և ամրապնդել դաստիարակ-ծնող-սան կապը։ Ապահովել երեխայի հետաքրքիր ժամանցը ընտանիքում։

Խնդիրներ՝

Զարգացնել սանի երևակայությունը՝ ինքնուրույն մտածելու կարողությունը։Ամանորին և Սուրբ ծննդյան տոնների կարևորում։

Ընթացքը՝

Քանի որ հեռավար-առցանց կրթությունը իրականացնում ենք ծնողի հետ՝ նա իրեն արդեն իսկ ներկայացված նախագծի թեմաներից ընտրում է որևիցէ մեկը՝ փորձում է երեխայի հետ իրականացնել ՝ նկարահանել և մոնտաժել, որից հետո ուղղարկում է դաստիարակներին։ իսկ դաստիարակը հրապարակում է իր բլոգում։

Ամանորյա նախագծեր`

1.Ամանորյա տան և բակի զարդարանքներ

2.Ամանորյա տոնածառների շքերթ

3.Ամանորյա չարխափաներ

4.Ամանոր. Սուրբ ծնունդԱմանորյա ընտանեկան բարեմաղթանքներ

5.Ամանորյա ընտանեկան մարզական խաղեր

6.Ամանորյա ընկուզախաղեր

7.Ամանորյա ծիսական խոհանոց

8.Տոնական բացիկների պատրաստում

9.Տոնական ռադիոհաղորդումներ

10.Ընտանեկան տոնական ուտեստներ

11.Ամանորը մեր ընտանիքում

12.Ամանորյա ներկայացումներ( թատրոններ, այգիներ, սահադաշտ, զբոսանք, ճամփորդություն…)

13.Ձնախաղեր, ձնաթավալ