Ամանորի ծեսը Հյուսիսում


Ամենասպասված, ամենասիրուն ամենատոնն է ` Ամանորի ծեսը։ Տոնական արդուզարդով և ուրախ տրամադրությամբ 2֊4 տարեկանները ծնողական համայնքով շշմելու ծես ունեցան։ Տեխնոլոգիական աշխատանքից դեռ վարկյաններ չանցած արդեն Բանգլադեշում զրնգում էր ազգային երգն ու պարը, տոնածառագովքը, թումանյանական գոհարներից Առաջին ձյունը։ Բա Ձմեռ պապը՜, ինչ շքեղ ու հեքիաթային հայտնվեց, բաժանեց նվերներն ու խորհրդավոր հեռացավ։
Այսպիսի հրճվանք դեռ սաները չէին ունեցել։

Տեխնոլոգիական աշխատանք՝

Շարունակել կարդալ “Ամանորի ծեսը Հյուսիսում”

Մարզական ստուգատես

2-5տարեկանների «Մարմնամարզական, ինքնագլոր, հեծանիվ » ստուգատես․

Ժամանակահատված՝ հունվար

Ժամը՝ 11:00-12:00

Հունվարի 8-28

Վայրը՝

« Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի մարզադահլիճ

Մասնակիցներ՝

Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարանի սաներ և ծնողներ։

  • ներկայացնում են մարմնարզական վարժությունների կատարման իրենց անհատական և խմբային կարողություններն ու հմտությունները
  • մասնակցում են էստաֆետային խաղերի
  • կազմակերպում են մրցաշարեր
  • կազմակերպում են հանդիպումներ, վարպետության պարապմունքներ

Անհրաժեշտ մարզագույք`

Ինքնագլորներ, գնդակ , բուլավա, ցատկապարան, ռեզին։

Ընթացքը`

Ստուգատեսը կիրականացնեն դպրոց-պարտեզի մարզասրահում, բակում, այգում կամ հարակից մարզադաշտում։ Սաներն ու դաստիարակները լինում են համապատասխան և հարմարավետ մարզահագուստով, կոշիկով ։ Ստուգատեսը նախ սկսում ենք նախավարժանքով, տաքացնում մկանները և շնչառությունը։

Ստուգատեսի համար նախատեսված մարմնամարզական նորմատիվներ:

Ծրագրում`

Շարունակել կարդալ “Մարզական ստուգատես”

Պատրաստում ենք պասուց տոլմա

Այսօր Հյուսիսի նախակրթարանում պատրաստեցինք պասուց տոլմա։ Մեզ միացան սեբաստացի Մարգարիտայի և Ավետիքի տատիկները։ Միասին երգ ու պարով պատրաստեցինք միջուկը, համտեսեցինք, որից հետո փաթաթեցինք կաղամբի տերևներով։

Շարունակել կարդալ “Պատրաստում ենք պասուց տոլմա”

Ազգագրության փառատոն

2-5 տարեկանների «Ազգագրության փառատոն» ստուգատես․

Մասնակիցները՝ դաստիարակներ, սաներ, ծնողներ։

Վայրը` Հյուսիսային դպրոց պարտեզ

Հունվարի 8-28

Սկիզբը՝ 11:00-12․00


Նպատակը՝  ազգային մշակույթի ներկայացումն է, յուրացումը, հեղինակային մանկավարժական փորձի տարածումը:

Խնդիրները՝ դաստիարակները սեմինարների միջոցով սովորած ազգային պարերի փոխանցում են սաներին։ Տարատարիք պարտեզիկները միմյանց օգնելով յուրացնում, ամրապնդում են այն պարերը, որոնք կատարել են ծեսերին։

Շարունակել կարդալ “Ազգագրության փառատոն”

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես

2-5 տարեկանների «Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության» ստուգատես․

Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ, դաստիարակներ և ծնողներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Ժամանակահատված՝ հունվար

Սկիզբը՝ 11:00-12․00

Հունվարի 8-28

Նպատակը

Սաների, դաստիարակների և ծնողական համայնքի, անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես է, որի նպատակը բնագիտական, տեխնոլոգիական ձեռքբերումների, տեխնիկական ստեղծագործության կազմակերպման փորձի ներկայացումը, խրախուսումն ու տարածումն է:

Խնդիրները

Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել, դասակարգել երեխաների խաղալիքները տանը և խմբում:

Յուրաքանչյուր սան (ծնողի օգնությամբ) ներկայացնում, պատմում է իր խաղաշխարհի մասին.

  • ինչ խաղալիքներով է խաղում, ով է նվիրել, որոնք են փչացել, ինչ են լինում փչացած խաղալիքները, հեծանիվները, սահնակները, ճոճերը և այլն.
  • խաղալիքների խումբ, որոնք իրեն արդեն պետք չեն, և չգիտի ինչ անել.
  • խաղընկերների հետ հավաքած խճանկարներ, մոդելներ, մակետներ, ռոբոտներ
  • համակարգչային խաղեր, որ խաղում է։
Շարունակել կարդալ “Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես”

Հունվար ամսվա աշխատանքային նախագիծ

Ձմեռային պարտեզ 

  • Սաների ընդունելությունը կազմակերպում ենք 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում ենք բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում ենք աթոռները, մաքրում փոշիները, խնամում բույսերը, ջրում և փխրեցնում հողը: Բակում հավաքում ենք թափթփված աղբը, հետևում բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Սաների հետ  մագլցում ենք, վազում, թռչում բարձրությունից, չոչ անում, գլուխկոնծի տալիս և այլն՝ այսպիսի ուրախ խենթություներով դառնալով մասնակիցը կրթության, դառնալով սաներից մեկը, նրանց ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00-Ձմեռային պարտեզ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Հակաբացիլ նանիկներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Երգեր՝ Փաթիլներ , Խնոցի-հարոցի, Եկեք ծեծենք սոխ   ու սխտոր
  • Ոտանավորներ- Հ. Թումանյան «Առաջին ձյուն» 
  • Ճվիկներ
  • Ազգային խաղիկներ՝ 
  • Բակային խաղեր`
  • Մարզական խաղեր
  • ինքնաշեն խաղեր-խաղալիքներ
Շարունակել կարդալ “Հունվար ամսվա աշխատանքային նախագիծ”