Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ. Տարեգաթա

Ժամանակահատվածը՝ դեկտեմբեր 26

Ժամը ` 11։00

Վայրը ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Հյուսիսային դպրոց- պարտեզի նախակրթարան

Մասնակիցները՝ դաստիարակներ, սաներ, ծնող՝ Մարիամ Հարությունյան։

Նպատակը`

Ծնողին ներգրավել խումբ ։Ամրապնդել ծնող և պարտեզ կապը։ Ամանորի ծեսին ընդառաջ պատրաստել տարեգաթա։

Խնդիրները՝

Զարգացնել սաների մոտ համագործակցելու, թիմային աշխատանք կատարելու հմտությունները

Ընթացքը` ծնողը ծանոթանում է սաների հետ, ներկայացնում, թե ինչ է պատրաստելու։ Պատրաստելու ենք ընտանեկան ամենասիրած ազգային ուտեստներից` գաթա։

Անհրաժեշտ պարագաները՝ ալյուր, շաքարավազ, կարագ, ձու, մածուն, սոդա, վանիլին։

Արդյունքները` կհրապարակվեն բլոգում, ենթակայքում և սոց. ցանցերում։

Շարունակել կարդալ “Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ. Տարեգաթա”

Ատամհատիկի ծես. Նախագիծ

Նախագծի անվանումը` «Դպրոցը` ատամհատիկի բաց արվեստանոց»

Մասնակիցներ` 2-4 տարեկան սաներ, դաստիարակներ, երաժշտության ուսուցչուհի

Անցկացման ժամանակահատվածը` դեկտեմբերի 1-8

Շաբաթվա ընթացքում իրականացնելու ենք հետևյալ աշխատանքները

  • Ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ սաները կպատմեն թե ինչն է օգտակար ատամներին և ինչպես են իրենք խնամում ատամները
  • Կավից պատրաստում ենք ատամիկներ
  • Պատրաստում ենք ատամիկ դիմակ
  • Ռոդարիական խաղեր֊չոչե
  • Առավոտյան ծեսը ընտանիքում
  • Ատամագովք
  • Այլընտրանքային նկարչություն

Ոտանավորներ՝  Ատամը
Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

Խաղ՝ «Ատամհատիկ»

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Դեկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

  • Ձմեռային պարտեզ
  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00-Ձմեռային պարտեզ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա՝
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Երգեր՝ Փաթիլներ
  • Տոնածառ ջան , տոնածառ
  • Այ քեզ, այ քեզ տոնածառ
  • Փաթիլ,փաթիլ
  • Ոտանավորներ- Հ. Թումանյան «Առաջին ձյուն» ,
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`…
  • Բակային խաղեր`….
  • Մարզական խաղեր․․․
  • ինքնաշեն խաղեր-խաղալիքներ
Շարունակել կարդալ “Դեկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ”