Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Հյուսիսային դպրոց֊պարտեզում ակտիվ նոյեմբերը շարժման ու հավեսի մեջ է։ Սաների առօրյան բազմազբաղ է, հետաքրքիր, խաղային, ինքնակազմակերպվող, ծիսական։

Սեբաստացու օրերին ընդառաջ ստուգատեսներ են, երգուսուցում , մարզական ակտիվ խաղեր ու համեղ ընտանեկան խոհանոց։

Առավոտն առանց իրար բարի լույս մաղթելու և նախավարժանքի անհնար է պատկերացնել։ Լինում է այնպես, որ առանց անունն ասելու միանգամից խաղի մեջ են ներառվում , շարժումներ որոշում։ Կարևորը սաների հավեսն է, լիաթոք ծիծաղը։ Սովորում են ձախն ու աջը, առաջն ու հետը, թիվ ու հաշիվ։

Հոկտեմբեր-Նոյեմբեր ամիսների ամենասիրելի ծեսը դարձավ ՝ «Թթուդրիկը»: Թթուն ազգային ծիսական խոհանոցի մասնիկներից մեկն է: Այն պատրաստում ենք մինչ Հարիսայի ծեսը, որպեսզի միասին համտեսենք:

Համագործակցային նախագիծ ունեցանք ծնողների հետ՝ «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ»։

Համագործակցային նախագծեր

Այս ամիս մասնակցել եմ պարի սեմինարի, որի շրջանակում պարել է երկու մեդիաուրբաթների, նաև մասնակցել եմ մարզական սեմինարներին

Թողնել մեկնաբանություն