Թթուդրիկի ծես

Խոհանոցային գործունեություններից թթուդրիկը ամենասպասված ու համով ծեսն է պարտեզում։ Նախապես սանը ծնողի հետ գնումների ցուցակ է կազմում , կատարում գնումները, բերում պարտեզ։

Հենց պարտեզ են մտնում թե չէ, իրենց ձեռքի տոպրակը ուրախ-ուրախ, մի կերպ քարշ տալով դնում են սեղանին ու իրենց ընկերների մոտ գովում իրենց հաջող առևտուրը։Հետո սկսվում ամենահետաքրքիրը։ Բանջարեղենը մի լավ լվանում են ջրով, կտրատում, երգում ու բլբլում։

Շարունակել կարդալ “Թթուդրիկի ծես”