Շրխկանների պատրաստում. Համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝Հյուսիսային դպրոց-պարտեզի 2-4 տարեկաններ, դաստիարակներ և տեխնոլոգ

Տևողությունը՝ շուրջտարյա

Ժամը՝ 11:00-12:00

Նպատակը՝

պլաստիկից, կենցաղային թափոննորից (պլաստիկ շշեր, ցելոֆանե տոպրակներ, պլաստմասե ձողեր, ստվարաթղթեր) արվեստի գործեր ստեղծել, վերամշակել, և ստանալ արտադրանք

Թափոննորի հավաքում, օգտագործում

Ընթացքը՝

Շրխկաններ թափոններից (հավկիթի տուփեր)

քանդակներ (մետաղալարեր, հյութի ձողիկներ, խցաններ)

Արդյունքում

  1. ծանոթություն, տեխնիկաների հետ
  2. ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  3. ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու, նվիրելու,
  4. նոր և հետաքրքիր մտածելակերպի ձևավորում

Թթուդրիկի ծես. Նախագիծ

Օրը՝ նոյեմբերի 14

Նախագծի մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ

Նախագծի նպատակը՝

  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում
  • Համագործակցային, դիտարկումներ անելու կարողությունների զարգացում

Նախագծի ընթացքը ՝ Կրթահամալիրի տոնին ընդառաջ իրականացվում է Թթուդրիկի ծեսը: Կրթահամալիրյան տոնախմբությանը մատուցվում է հարիսա, իսկ թթուն այդ տոնական սեղանի անբաժանելի մասն է կազմում: Հենց այդ տոնական թթուն էլ դնում են սաները ու ծնողները: Այդ աշխատանքը նույնպես փուլերով է կատարվում: Թթուդրիկի ծեսը սկսվում է նրանից, որ կազմվում է բանջարեղենի ցուցակ՝ գնումներ կատարելու համար: Խանութից գնում են մթերքը, կշռում,տարբերակում գույները, հոտը, համը, հետազոտում, ուսումնասիրում են սերմերը: Նախապես լվանում ենք անհրաժեշտ բանջարեղենները, պատրաստում խահանոցային պարագաները՝ զրուցելով բանջարեղենների օգտակար հատկությունների, նրանց նմանությունների ու տարբերությունների մասին, համեմատում, համտեսում:

Շարունակել կարդալ “Թթուդրիկի ծես. Նախագիծ”