Ծննդյան ծես. Նախագիծ

Ժամանակահատվածը՝ հունվար-դեկտեմբեր

Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ, դաստիարակներ, երաժիշտներ, տեխնոլոգներ, ծնողներ

Խնդիր՝ միջավայրը դաստիարկ-սան-ծնողների նախաձեռնությամբ կկենդանանա ու կհարստանա, իսկ ստեղծագործական գործընթացում կպահպանվի խաղային, ուրախ, մարզական, զվարթ ու խենթ մթնոլորտը։

Նպատակը՝ ծննդյան ծեսը՝ ուսումնական արարողակարգ

Ծննդյան ծեսի նախապատրաստության ընթացքում նախատեսվում է իրականացնել՝

  • երաժշտառիթմիկ թռնոցիներ-շրխկաններ, գովք,
  • մարզական-խաղային ինքնագլոր, չոչեր, գլուխկոնծիների շքերթ։
  • այլընտրանքային քաղցր նկարչական շիլաշփոթ, որին կհաջորդի ինքնուրույն ճաշիկուտոցի մրցույթը
  • ծննդյան տորթիկ ալրաթաթախ, խմորաթաթախ քաղցր մռութիկ։
  • Ծննդյան նվեր կարող է լինել այդ օրը բակում ծնողի հետ պտղատու ծառ տնկելը, ամեն ծնունդի հետ մի նոր տնկի, որը կունենա անձնագիր: Ծնողի հետ կխնամենք և տարիներ անց կհամտեսենք բերքը:
  • Տորթը նույնպես կարող է լինել այլընտրանքային. օրինակ՝ մրգերը տորթի տեսքով, կամ՝ յուրաքանչյուր երեխայի համար նվեր-փաթեթ՝ քաղցրավենիքի։
  • Երկար սպասված մոմ փչելու արարողություն: Երեխաներն ամենաշատը սպասում են ծննդյան տորթին ու մոմ փչելուն։
  • Իրականացվող ծեսով խաղ- գործունեությունը կլուսաբանվի մեդիահարթակներում:
  • Ծննդյան ծեսի օրացույց