Նոյեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:    Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00-Աշնանային պարտեզ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Երգեր՝ ․․․
  • Հեքիաթ-ներկայացում-թատրոն.․․
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`…
  • Բակային խաղեր`….
  • Մարզական խաղեր․․․
  • ինքնաշեն խաղեր-խաղալիքներ․․
Շարունակել կարդալ “Նոյեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ”

Խաղողածես

Աշնան արևոտ ու տաք օր,կողովները լիքը խաղողով սաները դուրս եկան բակ։ Երգեցինք, խաղիկ ասեցինք , գովեցիք անուշ ու քաղցրահամ խաղողը, համեմատեցինք գույնն ու ձևը, շատն ու քիչը, լցրեցինք մեծ թասի մեջ ու չփչփալով տրորեցինք։

Շարունակել կարդալ “Խաղողածես”

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Ժամանակահատվածը՝ նոյեմբեր

Ժամը ` 11։00

Վայրը ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Հյուսիսային դպրոց- պարտեզի նախակրթարան

Մասնակիցները՝ դաստիարակներ, սաներ, ծնողներ

Նպատակը`

Ընտանեկան խոհանոցի հեղինակային մոտեցումը պարտեզում։ Ծնողին ներգրավել խումբ ։Ամրապնդել ծնող և պարտեզ կապը։ Հարիսայի ծեսին ընդառաջ պատրաստել ծիսական ուտեստներ։

Խնդիրները՝

Տարածել ընտանեկան ուտեստները, զարգացնել խոհարական հմտությունները

Ընթացքը` ծնողը ծանոթանում է սաների հետ, ներկայացնում, թե ինչ է պատրաստելու։ Պատրաստելու ենք ընտանեկան ամենասիրած ազգային ուտեստներից` գաթա, հալվա, փախլավա

Արդյունքները` կհրապարակվեն բլոգում, ենթակայքում և սոց. ցանցերում։

Զարգացնում ենք մեր զգայարանները

Այսօր որոշոցինք պարտեզիկների հատ հետաքրքիր խաղ կազմակերպել, զարգացնել մեր շոշափելու զգայարանները։Մի փոքրիկ տուփ պատրաստեցինք ,գունավորեցինք։ Շոշափելիքի զգայարանը,հինգ հիմնական զգայարաններից մեկն է ,որի միջոցով մարդն առնչվում է շրջակա միջավայրի հետ։

Շարունակել կարդալ “Զարգացնում ենք մեր զգայարանները”

Սերմնացան

Կանաչ անկյունի ստեղծումը սաների մոտ խնամքի, պատասխանատվության խթանումն է բույսերի և շրջակա միջավայրի հանդեպ։ Կորիզները տնկեիցնք հողում, սերմերը թրջեցինք, ուսումնասիրեցինք խոշորացույցով, համեմատեցինք չափսերը, տեսքը։

Շարունակել կարդալ “Սերմնացան”

Այլընտրանքային նկարչություն

Այսօր Հյուսիսի պարտեզիկների հետ կազմակերպեցինք այլընտրանքային նկարչություն:Այս անգամ ընտրել էինք մակարոնանկարչությունը։ Երեխաները ստացան այլընտրանքային պատկերներ։ Հաշվեցինք մակարոնների հատիկները, համեմատեցինք մեծ ու փոքր պատկերները:

Շարունակել կարդալ “Այլընտրանքային նկարչություն”