Ուսումնական ճամփորդություն Խամաճիկների թատրոն

Վայրը՝ Խամաճիկների թատրոն

Նպատակը՝ Հ. Թումանյանի «Շունն ու կատուն» ներկայացման դիտում Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն Խամաճիկների թատրոն”

Ճամփորդություն Ջրվեժի արգելոց

Այսօր էլ մենք՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկանները, ճամփորդեցինք Ջրվեժի արգելոց։ Սովորողները որոշակի տեղեկություններ էին ստացել Ջրվեժի անտառապուրակի մասին։ Նախ շրջեցինք տարածքում, հիացանք աշնանային գեղեցիկ տեսարանով։ Նախաճաշեցինք, երգեցինք, մի լավ վազվզեվինք։

Տեսանյութը՝ Քրիստինե Հովհաննիսյանի

Քայլք դեպի Կարմրավոր եկեղեցի

Հյուսիսային դպրոցի 5 և 6 տարեկանները սեպտեմբերի 27-ին հաղթահարեցին Կարմրավոր եկեղեցու բարձունքը:

Քայլքի ճանապարհը հեշտ հաղթահարվող էր, հրաշալի տեսարաններով՝ պատկերավոր, խորհրդավոր ու գունեղ:

Տաքուկ-ջերմ, խմբային-ընտանեկան, համերաշխ-փոխօգնող միջավայր էր՝ յուրաքանչյուր սովորողի, ծնողի կարևոր մասնակցությամբ: Շարունակել կարդալ “Քայլք դեպի Կարմրավոր եկեղեցի”

Բարձունքի հաղթահարում՝Սբ. Մաշտոցներ

Սեպտեմբերի 26-ին իրականացնելով  «Բարձունքի նվաճում» նախագիծը՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողները, դասավանդողների և ծնողների հետ միասին հաղթահարեցին Սևանի « Մաշտոցներ» բարձունքը: Երեւանի ամպամած եղանակը միեւնույն է ճամփորդներին չմտափոխեց եւ ուրախ տրամադրությամբ ճանապարհ ընկանք դեպի Սևան: Մինչ բարձունք հաղթահարելը սովորողների հետ կանգնեցինք  և դիտեցինք Հրազդան գետը: Գեղարքունիկի մարզում արդեն գունեղ աշուն է, օրը ողողված էր արևի և անձրևի երանգներով:  Հիանալով Սեւանա լճի  գեղեցկությամբ` հասանք Ցամաքաբերդ գյուղ։ Շարունակել կարդալ “Բարձունքի հաղթահարում՝Սբ. Մաշտոցներ”