Լողուսուցման կազմակերպում

Յուրաքանչյուր չորեքշաբթի 2-րդ դասարանի սովորողների հետ Հյուսիսային դպրոցից մարզական քայլքով, դանդաղ վազքով, անցորդներին ողջունելով, տրամադրություն փոխանցելով՝ անցնում ենք  դեպի Արևմտյան դպրոց տանող ճանապարհն ու շտապում փակ լողավազան: Սովորողներն իրենց հետ անպայման վերցնում են ուսապարկ, որտեղ դրված է լինում իրենց լողի պարագաները։ Լողի պարապմունքներն անցնում են աշխույժ, ուրախ և կազմակերպված: Սովորողներն ինքնուրույն զգեստափոխվում են, հագուստները  ծալում և դնում  զամբյուղներում, հագնում  լողազգեստները, լողաթափերը, ռետինե գլխարկներն ու ցնցուղ ընդունում։ Իսկ Ողջունում ենք մեր լողի մարզիչ ընկեր Քրիստինեն պատրաստ սպասում է մեզ, միասին  կատարում  մկանները տաքացնող նախավարժանք, որից հետո նոր մտնում  ջուրը։

Տեսանյութ՝