Լավաշթխիկ

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկանների հետ Ագարակում մասնակցեցինք «Լավաշթխիկ»-ի ծեսին։ Քայլքով, երգով հասանք Ագարակ։ Այնտեղ մեզ էին սպասում ընկեր Էդմոնը և Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկանները։Թոնիրը պատրաստ էր։ Ընկեր Քրիստինեի և մի քանի ծնողների հետ պատրաստեցինք լավաշի համար գնդեր և շիկացած թոնրում համով-հոտով լավաշներ թխեցինք։ Այս ամենը ուղեկցվեց երգ ու պարով։ Երգում էինք աշխատանքային երգեր, որոնք սովորել էինք Հասմիկ Մաթևոսյանի օգնությամբ։ Դրանք էին՝  «Գունդ անեմ»,  «Տատիկ զալուր կըմաղե»,  «Ջաղացը մանի-մանի»։ Շարունակել կարդալ “Լավաշթխիկ”