Վերջ աշնանային բաց լողափին

Ստանալով կրթահամալիրի տնօրենի նամակը.մեջբերում եմ`《Բացօթյա լողավազաններն այսօր պիտի բոլորը դատարկվեն, ջուրն օգտագործվի ոռոգման նպատակով, ներսից դրսից շատ մաքուր, խնամքով սրբվեն, նախատեսված կարգով հավաքվեն, բերվեն նախատեսված վիճակի, տեղադրվեն այնտեղ, որտեղ պիտի մնան ձմռանը》,մի խումբ սովորողների հետ անցանք գործի։Խնամքով հավաքեցինք լողավազանները և տեղադրեցինք այնտեղ, որտեղ պետք է մնա ամբողջ ձմռանը, վերջում էլ մաքրեցինք լողափը։

Տեսանյութ`

Բարձունքի հաղթահարում՝Սբ. Մաշտոցներ

Սեպտեմբերի 26-ին իրականացնելով  «Բարձունքի նվաճում» նախագիծը՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողները, դասավանդողների և ծնողների հետ միասին հաղթահարեցին Սևանի « Մաշտոցներ» բարձունքը: Երեւանի ամպամած եղանակը միեւնույն է ճամփորդներին չմտափոխեց եւ ուրախ տրամադրությամբ ճանապարհ ընկանք դեպի Սևան: Մինչ բարձունք հաղթահարելը սովորողների հետ կանգնեցինք  և դիտեցինք Հրազդան գետը: Գեղարքունիկի մարզում արդեն գունեղ աշուն է, օրը ողողված էր արևի և անձրևի երանգներով:  Հիանալով Սեւանա լճի  գեղեցկությամբ` հասանք Ցամաքաբերդ գյուղ։ Շարունակել կարդալ “Բարձունքի հաղթահարում՝Սբ. Մաշտոցներ”

Օգոստոսյան մուտքի ճամբար. 26.08-28.08

Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով

Ժամանակահատված․ օգոստոսի 26-28, ժամը 10։00-13։00

Մասնակիցներ. կրթահամալիրի կրտսեր դպրոցներ նոր ընդունվող սովորողներ

Նախագիծ Շարունակել կարդալ “Օգոստոսյան մուտքի ճամբար. 26.08-28.08”

6 տարեկանների կրթական շքերթ

Սեպտեմբերի 4-ին կրթահամալիրի 6 տարեկան առաջին դասարանցիների Կրթական շքերթն էր Մարմարյա սրահում։ Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները Քնարիկ Ներսիսյանի ուղեկցությամբ Արևելյան լանջով քայլեցին դեպի Կրթական կասկադ, Սարալանջով հասան կրթահամալիրի Մայր դպրոց։ Քայլքի ընթացքում ճանաչեցինք մեր կրթահամալիրը, դեպի Մայր դպրոց հասնելու ճանապարհը։ Շարունակել կարդալ “6 տարեկանների կրթական շքերթ”