Մայիսյան հեծանվաերթ ծնողական համայնքի հետ . Նորագյուղ, Հրազդանի կիրճ

Հեծանվաերթ դեպի Նորագյուղ, Հրազդանի կիրճ

Մեկնարկ՝ մայիսի 8, ժամը 9.00, Մայր դպրոցի հեծանվաակումբ

Երթուղի՝ Բաբաջանյան փողոց, Իսակովի պողոտա, Սեյրանի բարձունք, Ամերիկյան փողոցով Նորագյուղ, Հրազդանի կիրճ:

Վերադարձ՝ Հաղթանակի կամրջով Իսակովի-Բաբաջանյան փողոցներով Մայր դպրոց:

untitled

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի ծնողական համայնք

Կազմակերպիչ՝Անուշ Թորոսյան

Պատասխանատու՝ Հրայր Հովհաննիսյան, Միքայել Ղազարյան

Ուղեկցող մեքենա՝ 15PR100, Մերսեդես սպրինտեր

Վարորդ ` Սամվել Սերոբյան

Նպատակը Իրականացնել հեծանվաերթ դեպի Հրազդանի կիրճ` ներառելով Հյուսիսային դպրոցի ծնողական համայնքին։

Ընթացքը`

Ծնողական համայնքի հետ արդեն ունեցել ենք մարզական պարապմունք, որի ընթացքում նաև հեծանվավարել ենք Մայր դպրոցի հեծանվաուղիներով։

Անհրաժեշտ պարագաներ՝

Մարզական հագուստ

Սպորտային հարմարավետ կոշիկներ

Արևապաշտպան գլխարկ

Ջուր, բրդուճներ

Ալկոգել, թաց և չոր անձեռոցիկներ

Առաջին բուժօգնության արկղիկ:

Հեծանիվ վարելիս պետք է հիշել.

  • չի կարելի այն վարել երթեւեկության հակառակ ուղղությամբ
  • խստորեն պահպանել աջ կողմում մնալու կանոնը
  • ձեր մտադրությունների մասին (թեքվել, կանգնել, առաջ անցնել եւ այլն) պետք է նախապես զգուշացնել մյուս վարորդներին
  • չսահելու համար կտրուկ չարգելակել
  • ուշադիր լինել հետիոտների նկատմամբ, որոնք հաճախ ցանկանում են փողոցն անցնել ամենաանսպասելի ու վտանգավոր վայրերում
  • ուշադիր լինել ավտոմեքենանների վարորդների նկատմամբ, քանի որ վազանց կատարելիս մեքենան կարող է ուժեղ օդային ալիք բարձրացնել, որի հետեւանքով դուք կարող եք կորցնել հավասարակշռությունն ու ընկնել
  • եթե մի քանի հոգով եք, ապա պետք է շարժվել մեկը մյուսի հետեւից
  • կատարել ճանապարհային նշանների պահանջները
  • արագության մրցարշավներ չկազմակերպել
  • փողոցում տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսանքի մեջ մյուսներից անվտանգ հեռավորություն պահպանել
  • ավազով պատված կամ դժվար ճանապարհներին արագությունը նվազեցնել։

Արդյունքները`

Պատումներ, տեսանյութեր բլոգներում, ենթակայքում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s