
Օր՝ Մայիսի 5
Ժամը՝ 10։00-11։00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․2 դասարանի սովորողներ
Վայրը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածք
Նպատակը՝ Հեծանվաերթի, մարզական խաղերի բացօթյա կազմակերպում։
Երթուղին՝ Հյուսիսային դպրոցի հեծանվային կայան — Րաֆֆու փողոց — Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Սովորողների մի մասը եկեղեցու բակ կհասնեն հեծանիվով, մյուսները՝ քայլքով:
Նախավարժանք.
Տաքացնել մկանները վերևից ներքև՝ պարանոցից ոտնաթաթ։
Էստաֆետային խաղեր՝
- կից քայլեր գնդակի ընդունումով և փոխանցումով,
- գնդակի փոխանցումով գլխի վրայից, գլորում ոտքերի միջով:
Հեծանվավարություն.
- Ուղիղ ճանապարհի անցում՝ արգելքների շրջանցմամբ
Անհրաժեշտ մարզագույք`
- հեծանիվներ (երկանիվ, քառանիվ)
- բուլավաներ
- գնդակներ
Քայլքի համար անհրաժեշտ է.
- հարմարավետ հագուստ, արևապաշտպան գլխարկ
- ուսապարկ, որի մեջ պետք է լինի՝ շշով ջուր, թաց ու չոր անձեռոցիկներ
- ֆոտոխցիկ, հեռախոս
- առաջին բուժօգնության արկղիկ։