Բարձունքի հաղթահարում՝Սբ. Մաշտոցներ

Սեպտեմբերի 26-ին իրականացնելով  «Բարձունքի նվաճում» նախագիծը՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողները, դասավանդողների և ծնողների հետ միասին հաղթահարեցին Սևանի « Մաշտոցներ» բարձունքը: Երեւանի ամպամած եղանակը միեւնույն է ճամփորդներին չմտափոխեց եւ ուրախ տրամադրությամբ ճանապարհ ընկանք դեպի Սևան: Մինչ բարձունք հաղթահարելը սովորողների հետ կանգնեցինք  և դիտեցինք Հրազդան գետը: Գեղարքունիկի մարզում արդեն գունեղ աշուն է, օրը ողողված էր արևի և անձրևի երանգներով:  Հիանալով Սեւանա լճի  գեղեցկությամբ` հասանք Ցամաքաբերդ գյուղ։ Գյուղի հարավային լանջերին կառուցված է «Մաշտոցներ» փոքրիկ մատուռը: Բարձունքը հաղթահարելուց հետո մատուռում կարդացինք տերունական աղոթքը, երգեցինք, այնուհետև կոմիտասյան երգեր կատարեցինք,  հեռադիտակով դիտեցինք,  հիացանք աշնանային Սևանով,իսկ Սևանա լճի  հանրային լողափում խաղացինք, հանգստացանք, որից հետո վերադարձանք Երևան:

Տեսանյութ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s