Շարժախաղերի դերը երեխայի ֆիզիկական զարգացման գործում: Ծիսական խաղեր, մարզական խաղեր

Խաղի ընթացքում երեխաները ստանալով մեծ բովանդակություն, դրսևորում եմ ազատ ստեղծագործական գործունեություն, որին մասնակցում են երեխայի հոգեկան ամենատարբեր բաղադրիչները՝զգացողությունը, ըմբռնողականությունը,մտածողությունը, երևակայությունը, հիշողությունը, ուշադրությունը, դիտողաանությունը, կամքը, հույզը և մկանների լարումը: Խաղերը բազմազան են  իրենց բնույթով և միմյանցից տարբեր:

Բազմատեսակ խաղերից երեխաների շրջանում ավելի շատ են տարածված շարժուն խաղերը: Շարժուն խաղերը հանդիսանում են ֆիզիկական դաստիարակության կարևոր միջոցներից մեկը, որի ընթացքում սաները հանդես են բերում բազմազան շարժուն գործողություններ (քայլք, վազք, ցատկեր,նետումներ, դիմադրությունների և արգելքների հաղթահարումներ): Խաղեր ընտրելիս պետք է հաշվի առնել, որ դրանք համապատասխանեն տվյալ տարիքի երեխաների ուսումնադաստիարակչական խնդիրներին, նրանց մտավոր ու ֆիզիկական պատրաստվածությունը և նպաստեն նրանց համակող զարգացմանը: Խաղը պետք է լինի մատչելի տվյալ տարիքի ամեն մի երեխայի համար թե իր կանոնների բարդությամբ, թե ծավալով, թե գործողությամբ: Խաղի ղեկավարները չպետք է երեխաներին տան միայն այն խաղերը, որոնք հետաքրքրում են նրանց և դուր են գալի: Խաղն ընտրելիս պետք է ելնել մանկավարժական ընդհանուր սկզբունքներից, բարդեցնել աստիճանաբար, հեշտից անցնել դժվարին, պարզից՝ ավելի բարդին: Դա վերաբերում է թե խաղի կանոններին և թե երեխաների խաղալու կարողությունների զարգացմանը,որին երեխան պետք է հասնի աստիճանաբար,սիստեմատիկ ուսուցման միջոցով: Խաղերն ուղեկցում են երեխային սկսած վաղ մանկական հասակից մինչև երիտասարդական հասակը: Խաղալով իր հասակակիցների հետ երեխան գործնականում հասկանում է կոլեկտիվ գործունեության անհրաժեշտությունը, նրա մեջ զարգանում է ընկերասիրություն,համերաշխություն,ազնվություն,կարգապահություն: Յուրաքանչյուր խաղ պետք է ունենա իր նպատակը: Խաղեր կան, որոնք նպատակաուղղված շարժողական ընդունակություններին,մշակում են ճարպկություն,ճկունություն, խաղեր՝ որոնք մշակում են արագություն և դիմացկունությունն ու քիչ չեն այն խաղերը, որոնք մշակում են ուժ, ցատկունություն,մեկ այլ խաղեր՝ շարժողական կարողություններ:
Այսպիսով, խաղերն ընտրելիս և ուսուցանելիս դաստիարակ- մարնկավարժը պետք է որոշակի կերպով իր առաջ հարց դնի, թե տվյալ խաղն ուսուցանելով, նա ինչ է ուզում դաստիարակել երեխայի մեջ: Կարևոր է, որ ընտրված խաղին համապատասխանի միջավայրն ու գույքը: Գույքը ևս վճռական դեր ունի խաղի մեջ: Խաղն ուսուցանելուց առաջ պետք է պահանջվող գույքը պատրաստ լինի: Կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ խաղը ճիշտ և մատչելի բացատրվի և ուսուցանվի, քանի որ երբեմն խաղը թերի բացատրելու հետևանքով այն դառնում է անհետաքրքիր և ձանձրալի:Խաղի ընթացքում պետք է ուշադիր հետևել,որ կանոնները՝ ճշտությամբ կիրառվեն: Շարժուն խաղերն ընտրելիս պետք է ուշադիր լինել խաղի տևողությանը, պետք է անպայման հաշվի առնել խաղացողների տարիքային առանձնահատկությունները:
Ուզում եմ առանձնացնել «մանուկների ու պատանիների պարբերաբար ներգրավումը մարզական պարապմունքներին» դրույթը։ Շատ կարևոր է, թե ինչպես, ինչ մեթոդով կներգրավվեն նրանք սպորտի մեջ։ Սակայն, մինչև երեխան գիտակցի, որ իրեն սպորտն անհրաժեշտ է այնքան, որքան ամենօրյա սնունդը և ավելի քան ամենօրյա առարկայական ուսուցումը, մեծ ջանքեր կպահանջվեն նրան մարզական ճկուն ու ռիթմիկ վիճակի բերել-հասցնելու համար։ Նախադպրոցական ու դպրոցական տարիքում է ձևավորվում մարդու շարժողական պատրաստության և առողջության հիմքը: 2-5 տարեկան երեխան սովորաբար տիրապետում է բնական շարժումներին` քայլք, վազք,  ցատկ, նետում, մագլցում, սողանցում, քայլում են սահմանափակ հենման մակերես ունեցող նստարանի, տախտակի, գերանի  վրայով: Դաստիարակ-մարզչի դերը կայանում է նրանում, որ նա կազմակերպի ամենօրյա խաղեր, նրանց հետ խաղալով՝ ցույց տա շարժումների, շարժախաղերի ճիշտ կատարումը, քանի որ շարժումների ճիշտ կատարման տեխնիկան  նպաստում է  երեխայի ոսկրային, մկանային, նյարդային, սիրտ-անոթային, շնչառական համակարգերի ներդաշնակ զարգացմանը, առողջության ամրապնդմանը: Շարժախաղերը բազմազան են։ Շարժախաղը, որը կընտրի դաստիարակը, պետք է տևի քսան րոպեից ոչ ավելի և ուղղված լինի որևէ խնդրի լուծմանը, օրինակ՝ խաղերից մեկը զարգացնի շարժողական ակտիվությունը,  համարձակությունը, մյուսը՝  ընկերներին օգնելը, համագործակցելու կարողությունները, ուշադրությունը, հաջորդը՝ մշակի արագաշարժություն, ճկունություն, չորրորդը՝ արագ կողմնորոշվելու, դժվարությունները հաղթահարելու ընդունակություններ, հինգերորդը՝ ֆիզիկական ուժ, կամք և այլն։ Պարապելիս պետք է հետևել, որ երեխաները լինեն մարզական հագուստով, երեխաներին պետք է հագցնել թեթև, ազատ, բացառել ավելորդ արդուզարդը, առանց հագուստի և ոտաբոբիկ խաղալն արգելվում է: Խաղից անմիջապես հետո պարտադիր է պահել հիգիենայի կանոնները՝ օճառով լվացվել, փոխել խոնավացած շապիկը, չնստել հանգստանալու, փոխարենը պետք է այնքան ժամանակ քայլել մինչև որ սրտի գործունեությունը վերականգնվի: Խաղի ընթացքում վտանգավոր առարկաները պետք է հեռացնել տարածքից, ճկունության վարժություններ կատարելիս երբեք չցավեցնել երեխային, քանի որ դա կարող է հիասթափություն և վախ առաջացնել մարզումների հանդեպ, կարող է նաև լուրջ վնասվածք հասցնել երեխային։ Սրանք պարզունակ, բայց կարևորագույն օրենքներ են, որոնց դաստիարակները պետք է հետևեն՝ երեխայի ապահովության ու անվտանգության նկատառումներից ելնելով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s